Արզնի համայնքի ղեկավարը հրաժարական է տվել

Հուլիսի 16-ին Արզնի համայնքի ղեկավար Վենիամին Վենիամինովը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին տեղեկանում ենք Կոտայքի մարզպետարանից:

«Համայնքի ավագանին արձանագրել է հրաժարականը եւ դիմել մարզպետին՝ օրենքով սահմանված կարգով: Մարզպետը սահմանված ժամկետում, համաձայն ՏԻՄ օրենքի 26 եւ 27 հոդվածների, կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչեւ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն»,- ասված է հաղորդագրությունում:

Մեկնաբանություններ