Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանին

 ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտող Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:

Նախարար Հարությունյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում ծավալած արդյունավետ գործունեության համար և հույս հայտնել, որ դեսպանը Հայաստանից հեռանում է ջերմ հուշերով:

Դեսպան Շարպանտիեն ևս շնորհակալություն է հայտնել նախարար Հարությունյանին Հայաստան գալու առաջին իսկ օրվանից իր հետ սերտ համագործակցելու համար և վստահեցրել, որ դիվանագիտական առաքելությամբ Հայաստան ժամանող իր գործընկերը կշարունակի զարգացնել երկու երկրների՝ տարբեր ոլորտներում ամուր հիմքերի վրա դրված համագործակցությունը:

Մեկնաբանություններ