Արա լեռան լաջին կատարվում են հետմարման և հրդեհաշիջման աշխատանքներ

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 21-ին, ժամը 16:43-ին ահազանգ է ստացվել, որ Արա լեռան լանջին՝ բուսածածկ տարածքում, հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ, 3 օպերատիվ խումբ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են 117 փրկարար ծառայող, անտառտնտեսության 10 աշխատակից և հարակից գյուղի 8 բնակիչ:

Աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր: Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը, նախարարի տեղակալ Ա. Նազարյանը, Արագածոտնի մարզպետը, ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա. Խաչիկյանը, Արագածոտնի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Ա. Ամիրջանյանը, Կոտայքի ՄՓՎ պետի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ փոխգնդապետ Ա. Գյուրջինյանը և Բուժականի, Երնջատափի, Սարալանջի գյուղապետերը:

Սեպտեմբերի 22-ին, ժամը 08:35-ին հրդեհը մեկուսացվել է:

Ժամը 10:56-ի դրությամբ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնից դեպքի վայր է մեկնել 10 փրկարար:

Իրավիճակը վերահսկելի է. առինձին տեղամասերում իրականացվում են հետմարման և հրդեհաշիջման աշխատանքներ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Մեկնաբանություններ