Արարատ Միրզոյանը կոչ է անում իրավունքները խախտված անձանց դիմել վարչապետի աշխատակազմ

Քիչ առաջ ՀՀ առաջին փոխվարչապետ արարատ Միրզոյանը հայտրարություն է տարածել, որում ասվում է՝

«Սիրելիներս, եթե դուք կարծում եք, որ որևէ հարցում դարձել եք անարդարության զոհ, խախտվել են ձեր իրավունքները և/կամ կա որևէ խնդիր, որը պետք է բարձրաձայնել, շատ եմ խնդրում ֆեյսբուքով մի երկու տողով հաղորդագրություն գրելուց բացի ձեր դիմում-բողոքները ներկայացնել վարչապետի աշխատակազմի Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչություն՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ հարցի օպերատիվ և արդյունավետ բարձրացման, պատշաճ կարգով հետագա ընթացքի ապահովման և հնարավոր լուծման նպատակով։

Վստահ եղեք, որ ձեր բարձրացրած բոլոր խնդիրները լրջորեն ուսումնասիրվում են»։

Մեկնաբանություններ