Արայիկ Խանդոյանի և Աշոտ Պետրոսյանի կոչը Գարեգին Չուգասզյանին

«Սասնա ծռերի» անդամներ Արայիկ Խանդոյանն ու Աշոտ Պետրոսյանը կոչով դիմել են Գարեգին Չուգասզյանին։ Ներկայացնում ենք Արայիկ Խանդոյանի և Աշոտ Պետրոսյանի կոչը Գարեգին Չուգասզյանին․

Սիրելի՛ Գարեգին

 Երբ դու դուրս եկար ընդհատակից և, քո քայլը կատարելով, գիտակցաբար բանտ մտար ու հացադուլ հայտարարեցիր, որպեսզի կարողանաս քո ձայնը լսելի դարձնել քաղբանտարկյալներին ազատելու, մյուս բանտարկյալների համաներման և ռեժիմի կատարած հանցագործությունների քննության անհրաժեշտության վերաբերյալ, մենք նույնպես միացանք քեզ, որպեզսի այդ ձայնն ավելի բարձր հնչեր:
Հիմա դու ազատության մեջ ես և քո պահանջների համար փողոցում պայքարող քազաքացիներն ունեն քո գիտելիքների և փորձի, քո անմիջական ու ակտիվ մասնակցության կարիքը:
Սակայն երկարատև հացադուլը սպառում է քո ուժերը, իսկ նստացույցը կաշկանդում է քո տեղաշարժը, ինչի հետևանքով պայքարը չի ստանում մտավոր, կամային և կազմակերպչական այն ուժն ու էներգիան, որ դու կարող ես տալ նրան:
Բացի այդ, մեզ խիստ մտահոգում է քո առողջությունը: Տևական հացադուլը հյուծել է քո օրգանիզմը և դու օրեցօր մոտենում ես վտանգավոր սահմանագծին:
Ոչ մի բանտարկյալ չի ուզում ազատություն քո զոհաբերության գնով: Հաց Բերողի ինքնակամ խաչելության կրկնությունը շատ ցավալի հետևանքներ կունենա ժողովրդի և ապագայի համար:
Ուստի քեզ կոչ ենք անում դադարեցնել հացադուլը, վերականգնել ուժերդ և միանալ ակտիվ փողոցային պայքարին:
Իսկ եթե չդադարեցնես հացադուլը, մենք նույնպես չենք դադարեցնելու:
Մենք նաև համոզված ենք, որ զարթոնք ապրած ժողովուրդը, հատկապես պայքարող երիտասարդությունը, թույլ չի տալու, որ քաղբանտարկյալները մնան բանտում: Երիտասարդները համակարգին պարտադրելու են իրենց կամքը և ստիպելու են, որ մեզ ազատ արձակեն:
 
Սասնա Ծռեր
Արայիկ Խանդոյան, Աշոտ Պետրոսյան

Մեկնաբանություններ