Արագաչափերի և տեսախցիկների գործունեությունը որոշ ժամանակով կկասեցվի

Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ տեսախցիկների և արագաչափերի հետևանքով քաղաքացիների նկատմամբ կիրռաված տուգանքներին: Վարչապետը հայտնեց, որ բազմաթիվ տուգանքներ մինչ օրս չեն վճարվել, ինչը նշանակում է, որ մարդիկ վճարման հնարավորություն չունեն և պետք է միջոցներ ձեռնարկել դրանք ներելու համար:

«Կարծում եմ նպատակահարմար կլինի որոշ ժամանակաշրջան դրանց գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին, եթե կա նման օրենսդրական նախաձեռնություն, իսկ, եթե չկա, պետք է մտածենք այդ հնարավորության մասին: Մարդկանց անընդհատ տուգանելու մոլուցքի քաղաքականությունը պետք է կանգնեցնել»,- ասաց նա:

Վարչապետը հանձնարարեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին և ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին զբաղվել այդ հարցով և լուծումներ գտնել:

 

Մեկնաբանություններ