Ավտովթար Երևան-Մոսկվա ճանապարհին. կան զոհեր

Սեպտեմբերի 7-ին, ժամը 11:40-ի սահմաններում տեղեկատվություն է ստացվել, որ Վրաստանի հանրապետության Թբիլիսի քաղաքի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, որոնց թվում՝ ազգությամբ հայեր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ-ից:

Կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հետ, որտեղից հայտնել են, որ ժամը 03:39 սահմաններում Երևան-Մոսկվա ավտոճանապարհի 370-րդ կմ-ին՝ Մցխեթա քաղաքի մոտ, բախվել են «Մերսեդես» մակնիշի 0963 X 777 պետհամարանիշով մարդատար և «Setra» մակնիշի 24 OL 444 պետհամարանիշով մարդատար միկրոավտոբուսը (վարորդ՝ Ս. Մկրտչյան): ՃՏՊ-ի հետևանքով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1974 թ. ծնված Լուսինե Մինասյանը և 2010 թ. ծնված Մաքսիմ Մինասյանը տեղում մահացել են: 1993 թ. ծնված Ալինա Մինասյանը, 1980 թ. ծնված Ռոման Կարապետյանը և 2005 թ. ծնված Անուշիկ Մալխասյանը տեղափոխվել են Մցխեթայի հիվանդանոց, որտեղ բժիկները Ալինա Մինասյանի և Ռոման Հայրապետյանի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Անուշիկ Մալխասյանինը՝ ծայրահեղ ծանր

Մեկնաբանություններ