Առաջին անգամ անցկացվել է հարկադիր կատարողի պաշտոնին նշանակված անձանց երդման ու ծառայողական վկայականների հանձնման հանդիսավոր արարողություն

Հոկտեմբերի 8-ին Հարկադիր կատարման ծառայությունում անցկացվել է սպայական անձնակազմի շարային ստուգատես և առաջին անգամ հարկադիր կատարողի պաշտոնին նշանակված անձանց երդման ու ծառայողական վկայականների հանձնման հանդիսավոր արարողություն:
13 հարկադիր կատարողներ երդվել են հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին՝ անվերապահորեն և բարեխղճորեն կատարելով իրենց ծառայողական պարտականությունները: ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանը շնորհավորել է նորանշանակ հարկադիր կատարողներին պատասխանատու պաշտոնին նշանակվելու կապակցությամբ՝ նրանց մաղթելով հաջողություններ՝ անշեղորեն կատարելու ծառայողական բոլոր պարտականությունները:
Շարային ստուգատեսի ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հետևել է հարկադիր կատարողների կողմից ծառայողական համազգեստի և վկայականների կրման համար սահմանված կարգի պահպանմանը: Ստուգատեսից հետո կառույցի ղեկավարը հարցեր է ուղղել բաժինների պետերին և հարկադիր կատարողներին:

Մեկնաբանություններ