Աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների վերաբերյալ ՀԿ-ների ներկայացուցիչները հանպիպել են փոխնախարարին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի
պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը հոկտեմբերի 4-ին ընդունեց մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչների։ Նրանք իրենց մտահոգությունները ներկայացրին աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման արգելքի, դրանց ներկրման և շահագործման հետ կապված մի շարք խնդիրների վերաբերյալ։

Կարծիքներ հնչեցին, որ օրենքն ընդունվել է որոշակի հապճեպությամբ, բացի
այդ, արգելքը հանգեցրել է նրան, որ ներկրողների կողմից Վրաստանում ղեկային
տեղաբաշխումը փոխելու որոշակի մեխանիզմ է ձևավորվել։ Եվ քանի որ այն
իրականացվում է չլիցենզավորված տարբերակով, ոչ պրոֆեսիոնալ մակարդակով, շատ ավելի վտանգավոր է, քան աջ ղեկով մեքենաների շահագործումը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին խնդրի կարգավորման մի շարք տարբերակներ։

Արմեն Փամբուխչյանը ՀԿ-ների ներկայացուցիչներին առաջարկեց ներկայացնել
խնդրի կարգավորման այնպիսի լուծումներ, որոնք չեն հակասի օրենքի
դրույթներին։ Նա պատրաստակամություն հայտնեց օբյեկտիվ և իրատեսական
առաջարկությունները ներկայացնել ՀՀ կառավարություն։

Մեկնաբանություններ