Այս պահին արտահերթ ընտրությունները չեն բխում ՀՀԿ-ի շահերից. Արմեն Ռոստամյան

«Ես կարծում եմ, որ արտահերթ ընտրությունների համար ինքնանպատակ ժամկետ նշելը ճիշտ չէ, քանի որ առնվազն մի քանի հարցեր անհրաժեշտաբար պետք է կատարվեն, որպեսզի այդ ընտրությունները բոլորի համար լինեն ընդունելի»,- այսօր այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին հայտնեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռոստամյանը:

Վերջինս նշեց, որ պետք է փոխվի ընտրական օրենսգիրքը, սարքավորումներ պետք է դրվեն, որոնք կբացառեն կրկնակի քվեարկաությունները, բացի այդ պետք է պակասեցվի վարչապետի լիազորությունները և մի շարք այլ խնդիրներ պետք է լուծվեն:

Անդրադառնալով ապագա կառավարության մասը կազմելուն Արմեն Ռոստամյանը հայտնեց, որ ակնկալիք չունեն, որ անպայման պետք է կառավարության մաս կազմեն. «Բայց մենք նաև չենք ուզում, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը չհաջողի այն բոլոր խնդրիների լուծումը, որն իր առջև դրվելու են և մենք բնականաբար մեր ողջ կարողություններով աջակցելու ենք, որպեսզի դա հաջողվի: Ի վերջո սա շարժման հաջողությունը պետք է լինի, շարժումը չպետք է հաջողվի միայն փողոցում»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ՀՀԿ խմբակցությանը Արմեն Ռոստամյանը նշեց, որ, եթե նրանք արդեն 2-րդ անգամ էլ հայտատարեն մի բան և բոլորովին այլ բան անեն, սա արդեն քաղաքական ուժի համար է վտանագավոր: Նրա կարծիքով այս պահին արտահերթ ընտրությունները չեն բխում ՀՀԿ-ի շահերից, այդ պատճառով կողմ կքվեարկեն Փաշինյանին, որպեսզի ԱԺ-ն չցրվի:

«Կարծում եմ, որ սա կլինի միակ լուծումը վաղվա համար և դրանից հետո կսկսվի արդեն առօրյա շատ կարևոր աշխատանքային փուլը»,- իր խոսքում նշեց նա:

 

 

Մեկնաբանություններ