«Այդ գեներալներին, որոնց դուք գեներալ եք համարում, ես համարում եմ կոլխոզի նախագահ». Սամվել Բաբայան

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայնանն այսօր ներկա էր Սասնա ծռերի գործով դատավարությանը: Խոսելով օրերս Մանվել Գրիգորյանի տանը հայտնաբերված իրերի մասին՝ մեզ հետ զրույցի ժամանակ Սամվել Բաբայանը հայտնեց, որ դա իր համար նորություն չի եղել, ավելին՝ սպասելի էր:

«Այդ գեներալներին, որոնց դուք գեներալ եք համարում, ես համարում եմ կոլխոզի նախագահ: Բոլորը ծառայել են իմ ենթակայության տակ, ես այդ թալանչիներին վաղուց գիտեմ: Դրանք ժամանակին եղել են տուզիկ: Ոչ  միայն Մանվել Գրիգորյանի, այլ նաև մյուսների մոտ, որ լավ ստուգեն, բոլորի մոտ էլ նույնն է լինելու: Ես իրենց վաղուց գիտեմ, ոչ մի բան չի կատարվել, միշտ էլ այդպես է եղել, 25 տարիա այդպես էլ գնումա»,- ասաց նա:

Սամվել Բաբայանի խոսքերով՝ այս ամենը կատարվել է բարձրագույն ղեկավարության իմացությամբ, Հանրապետական կուսակցության բոլոր անդամներն էլ տեղյակ են եղել դրանից, և բոլորն էլ նույն բաներն արել են:

«Մի մարդ պետության գլխին վեր ընգած, այդ ամենը ղեկավարում է, տալիս է ամեքին իրա փայը և ասում է՝ էդ ժողոբրդին վախացրած պահեք: Ես չգիտեմ ով ինչից է տեղյակ, ես գիտեմ, որ բոլորը բոլորից տեղյակ են: Կարողա տեղյակ չեն, թե քանի տուշոնկա ունի պադվալում, բայց որ տեղյակ են, որ բոլորը թալանչիներ են՝ ո՞վ ա կասկածում»,- հայտնեց նա:

Պարոն Բաբայանը նշեց, որ Ղարաբաղ վերադառնալու կամ չվերադառնալու խնդիր չկա, կա մի պետութուն՝ Հայաստանի Հանրապետություն, որի իշխանությունը պետք է քաղաքական որոշում կայացնի, եթե կգտնեն, որ ինքը պետք է գնա Ղարաբաղ, ապա՝ կգնա:

«Ես Փաշինյանին գիտեմ, ինքը մինչև վերջ գնալու է: Այստղ խնդիրը նա է, որ օրենսդրական բազան պետք է փոխվի»,- իր խոսքում նշեց Սամվել Բաբայանը: