Նախագահը հաստատել է խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խմբի կազմը

Հայաստանի Հանրապետության նախագահը,  hիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հանրապետության նախագահի 2018 թվականի հունիսի 11-ի ՆԿ-84-Ա կարգադրության 2-րդ կետի 2-րդ ենթակետը, հաստատել է ՍԴ դատավորի թեկնածուի ընտրությունը կանոնակարգելու համար խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խմբի անհատական կազմը։

Խումբը բաղկացած է 12 անդամից, որոնք առաջադրելու և քննարկելու են Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածությունները։ Այսկերպ ՍԴ դատավորի առաջադրումը կատարվում է առաջին անգամ.

Էմիլ Տարասյան – ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար,

Գևորգ Դանիելյան – ԲԴԽ ներկայացուցիչ,

Նինա Փիրումյան – ՄԻՊ ներկայացուցիչ,

Աննա Վարդապետյան – արդարադատության նախարարի ներկայացուցիչ,

Սամվել Դիլբանդյան – ԵՊՀ ներկայացուցիչ,

Անահիտ Մանասյան – Արդարադատության ակադեմիայի ներկայացուցիչ,

Լևոն Գևորգյան – Հայաստանի ամերիկայն համալսարանի ներկայացուցիչ,

Կարին Յովսէփյան – Հայաստանում ֆրանսիական համալսարանի ներկայացուցիչ,

Արամ Վարդևանյան – Հայ-Ռուսական (սլավոնական) համալսարանի ներկայացուցիչ,

Տարոն Սիմոնյան – ՀՀ փաստաբանների պալատի ներկայացուցիչ,

Վահե Ենգիբարյան – «Հայաստանի Հանրապետության դատավորների միություն»  ՀԿ ներկայացուցիչ,

Զորայր Հարությունյան – ՀՀ նախագահի ներկայացուցիչ, փաստաբան: