ԱՄՀ-ն հրապարակել է Ուկրաինայի իշխանությունների հետ հանդիպման ամսաթիվը

Ընթացիկ տարվա դեկտեմբերի 18-ին Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Ուկրաինայի իշխանությունների միջև հանդիպում տեղի կունենա, որի ժամանակ կքննարկվի Ուկրաինայի հետ համագործակցության հետագա ճակատագիրը։ Հանդիպման ժամանակ պետք է քննարկվեն նաև Ուկրաինային հերթական ստանդարտ վարկ հատկացնելու վերաբերյալ կարևոր հարցերը։ Այս մասին հայտնել է ԱՄՀ մամուլի ծառայությունը:

2018 թվականի սեպտեմբեր ամսվա դրությամբ՝ Ուկրաինան արդեն կատարել է ԱՄՀ-ի կողմից իրեն առաջադրած պահանջների մեծ մասը: Բացի այդ, ԱՄՀ-ն գնահատել է Ուկրաինայի հեռանկարները՝ «Stand-by» սանտդարտ նոր վարկային ծրագրի մեկնարկի համար: ԱՄՀ մամուլի գրասենյակի տնօրենի խոսքերով՝ կազմակերպության և Ուկրաինայի միջև համագործակցության պայմանները և ժամկետները շուտով կպարզաբանվեն:

Հիշեցնենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամը երկու պահանջ է ներկայացրել Ուկրաինային՝ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու և հերթական վարկ հատկացնելու համար։ Ուկրաինան կարող է վարկ ստանալ միայն Հակակոռուպցիոն դատարանի ստեղծման մասին օրինագիծ ընդունելու և գազի գները իջեցնելու վերաբերյալ իր տված խոստումները կատարելու պայմանով։ Այս կապակցությամբ Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են, որ իրենք ստիպված են կատարել ԱՄՀ ներկայացուցիչների առաջադրած պայմանները, հակառակ դեպքում՝ չեն կարող ԱՄՀ-ից տրանշ ստանալ։

Մեկնաբանություններ