Ակցիա Երևանի քաղաքապետարանի դիմաց. Քաղաքացիները կրկին պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը

Այսօր ևս մի շարք քաղաքացիներ հավաքվել են Երևանի քաղաքապետարանի դիմաց և պահանջում են  քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։

Նրանք շրջափակել են քաղաքապետարանի մուտքն ու ելքը: Ցուցարաները պնդում են, որ քաղաքապետարանը հիմնականում անդրադառնում է այն խնդիրներին, որտեղից շահ է ակնկալում, ինչպես նաև համոզված են, որ  Տարոն Մարգարյանը իր կառավարման տարիների ընթացքում բազմաթիվ խնդիրների լուծում չի տվել, չնայած, որ քաղաքացիները բազմաթիվ դիմում – բողոքներ են նրան հղվել։

Քաղաքացիները վստահեցնում են, որ համակարգը վերևից ներքև կոռումպացված է։ Քաղաքացիները մեջբերում են քաղաքում մի շարք խնդիրներ, առանձնացնելով ասվալտապատման հարցը, որ քաղաքապետարանը ամեն տարի մեծ գումարներ է ծաղսում, սակայն, այնուամենայնիվ արդյունք և ծաղսված գումարներին համապատասխան որակ չկա:

Քաղաքապետարանի դիմաց է նաև ազատամարտիկ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գագիկ Սարուխանյանը. «Մենք մինչև վերջ գնալու ենք, որպեսզի մաքրենք ՀՀԿ-ական աղբը»,- հայտարարեց նա:

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը ևս ցուցարարների մոտ է: Վերջինս լրագրողների հետ զրույցում ասաց, որ Երևանի ավագանու նոր ընտրություններ պետք է անցկացվեն, բայց ԱԺ ընտրություններին զուգահեռ. «Եթե երկրի վարչապետը ՀՀԿ նախագահն է և հրաժարական է տալիս, նշանակում է՝ իր թիմը պետք է հրաժարական տար: Սա կլիներ շատ բարոյական, եթե նա լիներ անգամ իդեալական քաղաքապետ»,-ասաց նա:

Հավաքվածները քիչ անց ցուցարարները ավտոերթ կիրականացնեն Երևանի փողոցներով։

Հիշեցնենք, որ մայիսի 10-ին ևս քաղաքացիներ Երևանի քաղաքապետարանի դիմաց քաղաքացիների նաձեռնությամբ մեկնարկել էր «Մերժում ենք Տարոնին» բողոքի ակցիան: Ինչպես նախօրենին, այնպես էլ ասյօրվա նախաձեռնուցյանը քաղաքացիները միացել էին «Քեզ տանելը անտանելի է, Տարոն», «Տարոն քո հերթն ա» գրությամբ պաստառներով:

 

Մեկնաբանություններ