2012 թվականի մայիսին Դիմումատուն ձերբակալվում է զանգվածային անկարգություններ և ոստիկանության հանդեպ բռնություն գործադրելու մեղադրանքով։ Հետագայում Դիմումատուն կալանավորվում է և մնում կալանքի տակ՝ մինչև 2013 թվականի դեկտեմբեր ամիսը՝ մինչև համաներման միջոցով ազատ արձակվելը։ Արգելանքի ընթացքում Դիմումատուն ենթարկվել է ստորացուցիչ վերաբերմունքի։ Դիմումատուն բողոքում է, որ քաղաքական ցույցին մասնակցելը չի կարող հիմք հանդիսանալ ձերբակալության, կալանավորման և ստորացուցիչ վերաբերմունքի համար։ Դիմումատուն իր բողոքի մեջ նշել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում։ Դիմումատուն նշել է, որ և´ կալանքի վայրում, և´ դատարանում, և´ դատարան տանող ճանապարհին ակնաբուժական խնդրի առկայության պարագայում որևէ բժշկական օգնություն չի ցուցաբերվել իրեն։ Հետագայում՝ Դիմումատուն բողոքել է նաև, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի խախտում, քանի որ իրեն կալանքի տակ պահելու հիմքերը բացակայել են։
Ելնելով վերոգրյալից՝ ՄԻԵԴ-ը արձանագրեց, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում չի եղել, քանի որ պետության կողմից կատարված գործողությունները եղել են իրավաչափ։