Դիմումատուն՝ Հունաստանում հիմնված «Ալֆա Դորիֆորիկի Թիլեորասի Անոնիմի» ՍՊԸ-ն է, որը հունական Ալֆա հեռուստաալիքի սեփականատերն է։
Գործը վերաբերում է հեռուստատեսությամբ քաղաքական գործչի վերաբերյալ գաղտնի նկարահանած 3 տեսագրություն ցուցադրելուն։ Տեսանյութերն առաջին անգամ ցուցադրվել են «Ջունգլի» կոչվող ծրագրի շրջանակներում և կրկին՝ 3 օր հետո, մեկ այլ ծրագրում։ Տեսանյութերում երևում է, թե ինչպես է խորհրդարանի անդամ Ա․Ս․-ը զբաղվում համակարգչային խաղամոլությամբ։ Առաջին տեսանյութի մեջ ցուցադրված է, թե ինչպես է նա խաղասրահ մտնում և օգտվում համակարգիչներից։ Մյուս տեսանյութերում ցուցադրվել են, թե ինչպես է քաղաքական գործիչը հերքել առաջին տեսանյութում պատկերվածը։ 2002 թվականի մայիսին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշել է, որ տեսախցիկների օգտագործումը օրինական չէ և յուրաքանչյուր ծրագրի համար ընկերության նկատմամբ 100․000 եվրո արժողությամբ տուգանք է սահմանել։ Հանձնաժողովը նաև կարգադրել է, որ իր որոշման մասին 3 օր շարունակ պետք է հրապարակվի լրատվական 3 գլխավոր հաղորդումների շրջանակներում։ Դիմումատու ընկերության իրավաբանները դատավարության լսումների ժամանակ պնդել են, որ տեսախցիկների օգտագործումը արդարացված է՝ քաղաքական գործչի դիրքորոշումը հաշվի առնելով։ Նրանք նաև հավելել են, որ այդ տարբերակով նկարահանումները բացառություն են, քանի որ տեսանյութերի առկայության պարագայում հնարավոր կլիներ ապացուցել առաջադրված մեղադրանքները։
2010 թվականի ապրիլին Վճռաբեկ վարչական դատարանի որոշմամբ ընկերության նկատմամբ նշանակված տուգանքը թողել է անփոփոխ։
Դիմումատու ընկերությունն իր հայցի մեջ նշել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում (արտահայտվելու ազատություն) և 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում (ողջամիտ ժամկետում արդար դատաքննության իրավունք), ինչպես նաև բողոքել է՝ իր նկատմամբ սահմանված տուգանքի և դատավարության երկար ժամկետի վերաբերյալ։
Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ առաջին տեսանյութի վերաբերյալ տեղի է ունեցել 10-րդ հոդվածի խախտում, սակայն չի արձանագրել կոնվենցիայի խախտում 2-րդ և 3-րդ տեսանյութերի վերաբերյալ։ Դատարանը նաև արձանագրել է 6-րդ հոդվածի խախտում։