Ալեքսանդր Վոլկովն ընդդեմ Ուկրաինայի

 Գործը վերաբերում է Մարդու Իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացրած արդարացի փոխհատուցման վճռին (կոնվենցիայի 41-րդ հոդված)՝ Ալեքսանդր Վոլկովին պաշտոնից հեռացնելու վերաբերյալ։ 

Դատարանը 2013 թվականի հունվարի 9-ի որոշմամբ արձանագրել է, որ տեղի են ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 4 խախտում (արդար դատաքննության իրավունք) և 8-րդ հոդվածի խախտում (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք)։

Դատարանը արձանագրել է, որ Դիմումատուի պաշտոնանկության հանգեցնող դատավարությունը չի իրագործել «անկախ և անկողմնակալ տրիբունալի» պահանջները և Բարձրագույն դատական ատյանը  նախաձեռնել է Դիմումատուի պաշտոնանկության անարդարացի հետաքննությունը։ Իրականում նման ընթացակարգերի համար իրավաբանական ժամկետներ նախատեսված չեն, քանի որ խորհրդարանում նրան աշխատանքից հեռացնելու քվեարկությունն անօրինական է և Բարձրագույն Վարչական դատարանը վերանայել է գործը՝ խախտելով «օրենքով հիմնված տրիբունալի» սկզբունքը։

Դիմումատուի հայցի արդարացի փոխհատուցումը բավարարելու համար  Դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 41-րդ հոդվածի խախտում և Ուկրաինան պարտավոր է վճարել Վոլկովին 6000 եվրո պատճառած ոչ նյութական վնասի համար և 12 000 եվրո՝ դատական ծախսերի համար։

Մեկնաբանություններ