Մայիսի 10-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ չհայտարարված այցի շրջանակներում ազատությունից զրկված անձն առանձնազրույցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներին հայտնել է ոստիկանության ծառայողների կողմից իրեն ծեծի ենթարկելու վերաբերյալ տեղեկություններ: Նրա մարմնի վրա հայտնաբերվել են վնասվածքներ, որոնք արձանագրվել են Պաշտպանի ներկայացուցիչների կողմից:
Պաշտպանի աշխատակազմում կազմված բոլոր նյութերը, այդ թվում՝ վնասվածքների լուսանկարները, փոխանցվել են քրեական հետապնդման մարմնին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով նախատեսված ընթացակարգ անհապաղ սկսելու նպատակով: