Ադրբեջանի ԵԱՏՄ կազմ մտնելու Ռուսատստանի մոտեցումը բնական է. Վարդան Բոստանջյան

Ծառուկյան դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանը բնական է համարում Ադրբեջանի հնարավոր   անդամակցությունը ԵԱՏՄ-ին: Ըստ նրա՝ ՌԴ-ն խոշոր երկիր է, դարեր շարունակ մեծ ազդեցության ունեցող ոլորտ է ոլորտ ձևավորվել, որտեղ գտնվել են նաև Ադրբեջանն ու Հայաստանը: 

«Ռուսաստանը կցանկանա, որ  իր ազդեցության շրջանակները չփոքրանան, հետևաբար ոչ միայն Հայաստանին պետք է ամրագրի  որպես ռազմավարական ընկեր, այլ նաև Ադրբեջանին,  քանի որ նա ռեսուրսներով հարուստ երկիր է»,-ասաց նա:

Վարդան Բոստանջյանը հավելեց, որ քաղաքականության մեջ չկա այն մոտեցումը,  որ այս մի երկրին շատ եմ սիրում, այն մյուսին՝ քիչ.

«Կան շահեր, և ես   բնական եմ համարում Ռուսատանի Դաշնության  կեցվածքն ու մոտեցումը: Եթե Ռուսաստանին հաջողվի ազդեցության ոլորտի պահպանության առումով, այդ նույն հզոր երկիրը գրեթե կբացառի ընդհարումը և  թույլ չի տա՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար»,-ասաց նա:

 Պատգամավորն Անդրադարձավ նաև վերջին շրջանում Հայաստանում նկատվող թանկացումներին՝ նշելով, որ երևույթն ունի ինչպես օբյեկտիվ, այնպես էլ` սուբյեկտիվ պատճառներ. «Օլիգոպոլ ցանկությունները  և մոնոպոլ նկրտումները Հայաստանում գերակայում են, ինչը բերում է մի շարք բացասական հետևանքների, ինչպես օրինակ՝ ապրանքների գների բարձրացման: Տնտեսվարողները մշտապես շահ են հետապնդում: Մենք կոլապսային վիճակում հայտնված մի երկիր ենք»,- ասաց նա հավելելով, որ  Հայաստանում լուրջ խնդիր է ստվերային տնտեսությունը:

Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի

Մեկնաբանություններ