Դիմումատուն՝ Մայքլ Ֆալզոնն ազգությամբ մալթացի է, ծնվել է 1945 թվականին և ապրում է Մալթայի Նախխար քաղաքում։ Դիմումատուն Մալթայի խորհրդարանի վերաբերյալ քննադատական հեղինակային հոդված է հրապարակել և մեղավոր է ճանաչվել զրպարտության համար։
Դիմումատուն Մալթայի խորհրդարանի նախկին պատգամավոր և նախկին նախարար է։ 2007 թվականի մայիսին նա «Malta today» թերթի համար հեղինակային հոդված է գրել, որ այսպես կոչված պատգամավոր Մայքլ Ֆալզոնն (Դիմումատուի հետ կապ չունի) անձամբ դիմել է Ոստիկանության հանձնակատարին՝ իրեն ուղարկված սպառնալիքներ պարունակող էլեկտրոնային փոստը հետաքննելու խնդրանքով։ Ֆալզոնը զրպարտության համար հայց է ներկայացրել և հաղթել է դատական գործը, ինչի արդյունքում Դիմումատուն պարտավորվել է վնասների հատուցման համար վճարել 2.500 եվրո։
Սահմանադրական դատարանը վերջնականապես մերժել է Դիմումատուի ներկայացրած բողոքները 2013 թվականի հունվարին։ Հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան՝ Դիմումատուն իր հայցի մեջ նշել է, որ տեղի է ունեցել կոնվենցիայի 10-րդ հոդվածի (արտահայտվելու իրավունք) խախտում, քանի որ Դատարանը թերացել է հստակ տարբերակում կատարել փաստերի և գնահատողական դատողությունների միջև և որոշել է, որ իր քննադատությունն ուղղված է եղել քաղաքական գործչի դեմ և հանրային շահին առնչվող հարց է հանդիսացել։
Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում։ Դիմումատուի հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ պատասխանող Պետությունը պարտավոր է Դիմումատուին նյութական վնասների հատուցման համար վճարել 2.500 եվրո, 4․000 եվրո ոչ նյութական (բարոյական) վնասի համար և 6.340 եվրո՝ դատական ծախսերի համար։