Վարչապետի հանձնարականը` խեցգետնի որսի թույլտվության տրամադրման կարգի վերաբերյալ

Այսօր տեղի ունեցած Կառավարության նիստի ժամանկա վարչապետը անդրադառցել է  խեցգետնի ապօրինի որսի կանխարգելմանը՝ կառավարության ղեկավարը նշել է. «Իրականացված ուսումնասիրությունների համաձայն՝ ջրային ավազաններում, հատկապես Սևանա լճում, էականորեն նվազել են խեցգետնի չափաքանակները։ Ստեղված իրավիճակը հիմնականում պայմանավորված է ինչպես խեցգետնի որսի թերի կանոնակարգման, որսի անվանական թույլտվությունների, դրանց տրամադրման կարգի և ոչ բավարար վերահսկողության իրականացմամբ, այնպես էլ Հայաստան ներկրված և խեցգետնի որսի համար օգտագործվող ոչ համապատասխան ցանցերի կիրառմամբ»։

Ելնելով վերոնշյալից՝ վարչապետը հանձնարարել է ՀՀ բնապահպանության նախարարին բացառել գործնականում նախորդ տարիներին տրված որսի թույլտվությունների ժամկետների երկարաձգման կամ վերաձևակերպման դեպքերը։ Բացի այդ, նախարարությունը 2-ամսյա ժամկետում կմշակի և կառավարության աշխատակազմ կներկայացնի խեցգետնի որսի թույլտվության տրամադրման կարգի վերանայման վերաբերյալ առաջարկություններ, հատկապես անդրադառնալով չափաքանակների որոշման հիմքերի և ջրային ավազանը կառավարող, որսի իրավունք ունեցող անձի հստակ պարտավորությունների սահմանմանը: Հանձնարարվել է ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել խեցգետնի որսի համար թույլատրվող որսագործիքների, հատկապես՝ ձկնորսական ցանցերի նկատմամբ ներկայացված տեխնիկական պահանջների և գործնականում դրանց չբավարարելու դեպքերը կանխարգելելու վերաբերյալ առաջարկություններ։ Կարեն Կարապետյանը հանձնարարել է նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին ուժեղացնել վերահսկողությունը խեցգետնի որսի նկատմամբ՝ պարբերաբար ներկայացնելով տեղեկատվություն բացահայտված իրավախախտումների և կիրառված պատասխանատվության միջոցների վերաբերյալ։

«Ռեսուրսն իրականում նվազել է: Այս ոլորտը, որը մենք համարում ենք հեռանկարային, այսօր ճգնաժամային վիճակում է գտնվում: Շատ շտապ պետք է միջոցներ ձեռնարկել»,-նշել է վարչապետը:

Մեկնաբանություններ