Վարչապետի աշխատակազմին սպասարկող մեքենաների բենզինը կկրճատվի

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆբ-յան իր էջում գրառում է արել` նշելով, որ վարչապետի աշխատակազմին սպասարկող մեքենաների համար տրամադրվող բենզինի քանակը կրկնակի կկրճատվի: 

«Այսօրվանից Վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների համար տրամադրվող բենզինի քանակը երկու անգամ կկրճատվի: Այդպիսով, կտնտեսվի տարեկան առնվազն 56 միլիոն ՀՀ դրամ»,- գրել է նա:

Մեկնաբանություններ