Վարչապետը ՀՔԾ աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ պետին

Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՔԾ աշխատակազմին ներկայացրեց նորանաշանակ պետ Սասուն Խաչատրյանին:

Վարաչպետը խոսեց ՀՔԾ-ի կարևոր դերի մասին, վերջինս նշեց, որ իրենց կողմից կատարված հրապարակային հայտարարություններն այն է, ինչ կա իրենց մտքում:

«Երբ ասում ենք, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, նկատի ունենք, որ բոլորը հավասար են և նկատի չունենք, որ ոմանք օրենքի առաջ ավելի հավասար են: Երբ ասում ենք, որ Հայաստանից պետք է արմատախիլ արվի կոռուպցիան, նկատի ունենք, որ Հայաստանից պետք է արմատախիլ արվի կոռուպցիան և նկատի չունենք, որ որոշ տեղերում կոռոպցիան կարող է գոյություն ունենալ: Ուզում եմ հստակ ընդգծել, որ Հատուկ քննչական ծառայության առաջ դրված է այս խնդրի ապահովման մի հսկայական մասը և ես հույս ունեմ, որ հատուկ քննչական ծառայությունը կիրականացնի իր այդ գործառույթը»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նաև հայտնեց, որ ՀՔԾ քննիչների աշխատասենյակում որևէ բարձրաստիճան պաշտոնյաի լուսանկար չպետք է լինի, քանի որ ՀՔԾ-ն զբաղվում է այնպիսի գործերով, որոնց ժամանակ կարող է նաև առնչություն ունենալ այդ պաշտոնյաների հետ:

«ՀՔԾ քննիչների սենյակում պետք է դրված լինի ՀՀ զինանշանը և դրոշը: Այս սիմվոլը պետք է արտահայտի այն գործառույթը, որն իրականացվում է ՀՔԾ-ի կողմից»,- իր խոսքում նշեց վարչապետը:

Վերջում Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ամենակարևոր գործերից մեկը, որ պետք է կատարի ՀՔԾ-ն՝  մարտի 1-ի սպանությունների բացահայտումն է:

Մեկնաբանություններ