Ռոբերտ Քոչարյանի կալանավորման փոփոխման վերաբերյալ քրեական վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր հետաձգվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորման փոփոխման վերաբերյալ քրեական վերաքննիչ բողոքի քննությունը:Այսօրվա նիստը տևեց ավելի  քան 8 ժամ: Նիստը կշարունակվի վաղը 14:00-ին և մեղադրանքի կողմը իր առարկությունները կներկայացնի Վերաքննիչ բողոքի վերաբերյալ:

Փաստաբաններից Հայկ Ալումյանը դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ փաստեց այն հանգամանը, որ Ռոբերտ Քոչարյանը ներկա էր դատական նիստին.«Այո, ներկա էր և փայլուն խոսեց և ես մտածում եմ,հետագայում իմաստ ունի իր ասածի մի զգալի մասը հրապարակել»,-ասաց փաստաբանը հավելելով, որ ՀՀ երկրորդ նախագահը գործի  և իրեն առաջադրված մեղադրանիք վերաբերյալ բավականին լավ հիմնավորված փաստարկներ է ներկայացրել դատարանին:

Դատարանի տրամադրվածությունը Վերաքննիչ բողոքը քննելու վերաբերյալ Հայկ Ալումյանը գնահատեց հավասարակշռված:

Փաստաբաններից Արամ Օրբելյանը նշեց, որ միջնորդության քննությունը ամբողջությամբ չեն լսել, մանրամասներ չեն կարող ասել, նշեց, որ ՀՀ երկրորդ նախագահը շարունակում է պնդել, որ անմեղ է և իր դիրքորոշումը չի փոխվել այդ մասով. «Տպավորությունները դրական են, ակնկալիքները դրական են, հիմքեր չեմ տեսնում, որ դրական չլինեն»:

Արամ Օրբելյանը լրագրողներին հայտնեց, որ իրենք մինչև վերջ չեն լսել բոլոր արգումենտները, լսելուց հետո կկարողանա գնահաատականներ տալ «կիսատ գործի վերաբերյալ»:

Հիշեցնենք, որ  հուլիսի 28-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում որոշում էր կայացվել վերջինիս նկատմամբ խաբանման միջոց ընտրել կալանավորումը:

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով, այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

 

 

Մեկնաբանություններ