Նոր նշանակումներ` նախագահի որոշմամբ

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր որոշումներ է ընդունել` նշանակումներ կատարելու վերաբերյալ:

Առաջին առաջին որոշումը վերաբերում է` Արա Այվազյանին Գվատեմալայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելուն: Որոշման մեջ ասվում է`

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա ԱՅՎԱԶՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Գվատեմալայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Մեխիկո)»:

Իսկ 2-րդ որոշումը վերաբերում է` Ֆադեյ Չարչօղլյանին Կիպրոսի Հանրապետությունում և Սերբիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելուն: Որոշման մեջ ասվում է`

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ ՉԱՐՉՕՂԼՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Կիպրոսի Հանրապետությունում և Սերբիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Աթենք)»:

Մեկնաբանություններ