Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Նորքի զինված խմբի» գործով այսօրվա դատական նիսը հետաձգվեց:
Դատատարան չէր ներկայացել ամբաստանյալ Վահան Շիրխանյալնը, ով գտնվում է Դատապարտյալների հիվանդանոցում: Այնտեղից համապատասխան գրությամբ տեղյակ էին պահել, որ ամբաստանյալը հրաժարվել է ներկայանալ դատարան՝ ստորին վերջույթների ցավից բողոքելով:
Դատական նիստին չէին ներկայացել պաշտպաններ Ռուզաննա Սիրեկանյանը և Լևոն Բաղդասարյանը: Բացակա պաշտպաններից Ռուզաննա Սիրեկանյանը դատարանին գրությամբ տեղյակ էր պահել և խնդրել էր դատարանից, որ դատական նիստերի ժամը փոխվի՝ 11:00-ի փոխարեն 15:00-ն:
Ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանը դատարանում հայտարարեց, որ երեկվանից հացադուլ է հայտարարել:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին:
Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի