Հոկտեմբերի 17-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է ընդունել` վարչապետի օգնականին պաշտոնից ազատելու մասին: Որոշման մեջ ասվում է`
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Նարեկ Ադոնցին ազատել Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»։