ՄԻՊ-ը Մոսկվայում մասնակցել է միջազգային համաժողովի

Դեկտեմբերի 6-ին Մոսկվայում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը  մասնակցել է «Մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները եվրասիական հարթությունում. օմբուդսմանների լավագույն փորձի փոխանակում» խորագրով համաժողովին։

 Համաժողովին մասնակցել են Ռուսաստանի, Ուկրաինայի, Իրանի Իսլամական Հանրապետության և մի շարք այլ երկրների օմբուդսմաններ, ինչպես նաև միջազգային և դիվանագիտական կառույցների, գիտական հաստատությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

 Համաժողովի ընթացքում Արման Թաթոյանը հանդես է եկել զեկույցով՝ մասնակիցներին ներկայացնելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի «Մարդու իրավունքների պատշպանի» նոր օրենսդրական կարգավորումներն ու զարգացման միտումները։

 Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կարևորել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի սկզբունքները խոշտանգումների կանխարգելման ոլորտում։

 Հանդիպման ավարտին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը, Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարը, Իրանի Իսլամական Հանրապետության վերահսկողության գլխավոր տեսչության նախագահը և Ղըրղստանի օմբուդսմանը ստորագրել են հուշագիր Օմբուդսմանների եվրասիական դաշինք ստեղծելու մասին։

Մեկնաբանություններ