ՄԻԵԴ վճիռ. «DELTA PEKÁRNY a.s.»-ն ընդդեմ Չեխիայի Հանրապետության

europea_court_of_human_rights_bigECHR 279 (2014)
02.10.2014
«DELTA PEKÁRNY a.s.»-ն ընդդեմ  Չեխիայի Հանրապետության (գանգատ թիվ 97/11)

Դիմումատուն «DELTA PEKÁRNY a.s.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է՝ ստեղծված չեխական օրենսդրությանը համապատասխան:

Գործը վերաբերում է 2003թ. նոյեմբերի 19-ին ընկերության տարածքում անցկացված ստուգմանը, որն իրականացվել է նույն օրը սկսված վարչական վարույթի շրջանակներում: Վարույթը սկսվել էր հակամրցակցային կանոնները խախտելու հիմքով: 

Ստուգման արդյունքների վերաբերյալ կազմված զեկույցի համաձայն՝ ստուգումը պետք է դուրս չգար հարուցված վարչական վարույթի շրջանակներից: Ստուգման ժամանակ ստուգում իրականացնող անձինք ձեռք են բերել ընկերության ներկայացուցիչների որոշ նամակներ, որոնց 7 կրկնօրինակները տրամադրվել են նրանց: Դիմումատու ընկերությունը հետագա ավելի խորը ստուգմանը խոչընդոտելու պատճառով տուգանվել է: Ընկերությունը բողոքարկել է կայացված որոշումը՝ պնդելով, որ դա հակասում է ազգային օրենսդրությանը և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային: Ըստ Դիմումատուի՝ պաշտոնատար անձիք առանց դատարանի նախնական թույտվության իրականացնելու ստուգում  իրավունք չունեին: Դիմումատուի ներկայացրած բոլոր բողոքները (ներառյալ սահմանադրական դատարան ներկայացվածը) մերժվել են:

Դիմումատուն իր գանգատում նշել է, ստուգում իրականացնողների կողմից խախտվել է իր իրավունքը, որը պաշտպանված է ՄԻԵԿ 8-րդ հոդվածով (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սույն գործով արձնագրել է Կոնվեննցիայի 8-րդ հոդվածի խախտում և սահմանել 5,000 եվրո՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում:

Հաղորդման բնօրինակին անգլերենով կարող եք ծանոթանալ այստեղ:

Մեկնաբանություններ