Մեկ շաբաթվա ընթացքում Քաղաքապետարանի «Թեժ գիծ» է զանգահարել 297 քաղաքացի

Հուլիսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 297 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 252-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 45 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 84 հեռախոսազանգ, որոնցից 75-ին լուծում է տրվել, իսկ 9-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:

Մեկնաբանություններ