ՃՈ-ն տեղեկացնում է քաղաքացիներին

2018 թվականի մարտի 13-ին, ժամը 9.00-ից, տրանսպորտային միջոցների գրանցման և վարորդական վկայականների հատկացման Ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական ստորաբաժանումը Դավիթ Բեկ-Նուբարաշեն փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վթարի հետևանքով կապուղու հենասյուների վնասվելու պատճառով այս պահին չի կարող սպասարկել քաղաքացիներին: 

Ճանապարհային ոստիկանությունը պատճառված անհարմարության համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը և հավաստիացնում, որ արվում է ամեն ինչ` տեխնիկական խնդիրները արագ լուծելու և աշխատանքները վերսկսելու համար:

Մեկնաբանություններ