ՀՕՊ զորքերի ստորաբաժանումները կմասնակցեն «Մարտական ընկերակցություն-2017» մարտական հրաձգությամբ համատեղ զորավարժությանը

Ceremonial parade on the occasion of the 25th anniversary of Armenia's Independence took place on Republic Square in Yerevan, Armenia

ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ ԱՊՀ մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության միավորված համակարգի զորքերի համատեղ միջոցառումների 2017թ. պլանի համաձայն` ՀՀ զինված ուժերի ՀՕՊ զորքերի ստորաբաժանումները օգոստոսի 29-ից սեպտեմբերի 7-ը Ռուսաստանի Դաշնությունում մասնակցում են Աստրախանի «Աշուլուկ» զորավարժարանում անցկացվող «Մարտական ընկերակցություն-2017» մարտական հրաձգությամբ համատեղ զորավարժությանը: