Հանուն գիտության զարգացման նախաձեռնության առաջարկությունը տարկետման վերաբերյալ

Հանուն գիտության զարգացման նախաձեռնությունը հադես է եկել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններով, որում ասվում է՝

Հաշվի առնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ հասարակական լայն շերտերի վերաբերմունքը, ինչպես նաև վերջիններիս սատարումը մեր շարժմանը, Հանուն գիտության զարգացման նախաձեռնությունն առաջարկում է`

• Հենվելով օրենքի նախագծի հիմնական գաղափարախոսության վրա` այն է սոցիալական արդարություն, հավասարություն, հնարավորությունների ընձեռում, առաջարկում ենք անմիջապես օրենքի նախագծում բակալավրի կրթական աստիճանում ընդունելության համար սահմանել չափորոշիչներ տաղանդաշատ աշակերտներին տարկետում տրամադրելու համար։ Բակալավրի կրթական աստիճանում, հաշվի առնելով պետության պահանջարկը, որը պիտի ձևավորվի իրական հետազոտությունների հիման վրա, տրամադրել սահմանափակ քանակությամբ տարկետման տվող տեղեր։
• Հաշվի առնելով Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագծի առկայությունը` հետաձգել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի քննարկումը, և 2 օրենքների նախագծերը միմյանց հետ համահունչ դարձնել։
• Հաշվի առնելով, որ բակալավրի կրթական աստիճանում և մագիստրոսի կրթական աստիճանում արդեն սովորողների մոտ առկա է լեգիտիմ ակնկալիք հետագա աստիճաններում տարկետում ստանալու հետ կապված, ապահովվել նախկին տարիներով ձևավորված տարկետման տեղերը:
• Այս պահին ասպիրանտական կրթությամբ սովորողներին թեկնածուական ատենախոսություն պաշտպանելուց հետո (անկախ այն հանգամանքից, որ վերջիններս 27տարին չի լրացել) չզորականչել ՀՀ ԶՈւ, քանի որ վերջիններս արդեն իսկ գիտական արդյունք ստեղծողներ են:

Հանուն գիտության զարգացման նախաձեռնություն

Մեկնաբանություններ