Հանձնարարվել է ստեղծել «Էրեբունի-Երևան 2799» տոնակատարության նախապատրաստման աշխատանքային խումբ

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Էրեբունի-Երևան 2799» միջոցառումները պատշաճ կերպով կազմակերպելու և անցկացնելու նպատակով փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանին հանձնարարել է ձևավորել աշխատանքային խումբ՝ համապատասխան վարչությունների ու ծառայությունների մասնակցությամբ: 
Քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանին էլ հանձնարարվել է աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության, վարչական շրջանների համապատասխան ծառայությունների հետ միասին ձևավորել «Էրեբունի-Երևան 2799» տոնակատարության սոցիալական բաղադրիչ պարունակող ծրագրի կազմակերպման և իրականացման աշխատանքային խումբ:
Ձևավորված ավանդույթի համաձայն, Երևանի ծննդյան տարիների թվով պայմանավորված, այս տարի երևանցի 2799 ընտանիք կընդգրկվի «Էրեբունի-Երևան 2799» միջոցառումների ծրագրի շրջանակում արդեն 4-րդ անգամ անցկացվող սոցիալական աջակցության ծրագրում և կստանա անակնկալ-նվերներ քաղաքի օրվա շրջանակում:

Մեկնաբանություններ