Կառավարությունը դռնփակ քննարկել է համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը

Այսօրվա  Կառավարության նիստին նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետՆիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունն այսօրվա նիստում դռնփակ ռեժիմով կքննարկի համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը:

«Այն մենք կքննարկենք դռնփակ ռեժիմով, որովհետև օրենքը նախատեսում է, որ Ազգային ժողովի հանձնաժողովի նիստում քննարկումը պետք է լինի դռնփակ: Տրամաբանական չի լինի, եթե կառավարության նիստում դռնբաց քննարկվի, հետո ԱԺ հանձնաժողովի նիստում՝ դռնփակ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Մեկնաբանություններ