Ծառայության պետի աշխատանքային այցը Լոռու և Տավուշի մարզեր

Սոցիալական ապահովության  ծառայության պետ Ա. Բոշյանը շարունակելով աշխատանքային այցերի ծրագիրը՝ ս.թ. հուլիսի 19-20-ը գտնվել է Լոռու և Տավուշի մարզերում:

Սպիտակում, Վանաձորում, Ստեփանավանում, Թումանյանում, Տաշիրում, Իջևանում, Դիլիջանում, Նոյեմբերյանում և Տավուշում ունեցած հանդիպումների ընթացքում Ա. Բոշյանն ընդգծեց, որ Ծառայության աշխատանքների արդյունավետ իրականացման համար, որպես ելակետային օղակ, կարևոր է տարածքային ստորաբաժանումների դերն ու նշանակությունը:

Այցելության հիմնական նպատակն էր հանդիպումներ ունենալ տարածքային բաժինների պետերի, աշխատակիցների, ինչպես նաև տարածքային բաժիններում գտնվող շահառուների հետ:

Հանդիպումների ընթացքում տարածքային բաժինների պետերն ու աշխատակիցները հնարավորություն ունեցան վեր հանել ինչպես աշխատանքների իրականացման ընթացքում առաջացած բովանդակային, այնպես էլ աշխատավայրերում առկա տնտեսական տարաբնույթ խնդիրներ: Քննարկելով առկա հիմնախնդիրները՝ աշխատակիցները հանդես եկան նաև առաջարկություններով:

Տարածքային բաժինների աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում հստակեցվեցին գործունեության առաջնային ուղղությունները և խնդիրների համակարգային ու արմատական լուծման նպատակով  տրվեցին համապատասխան ցուցումներ:

Մեկնաբանություններ