Խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից. Եղանակը առաջիկա օրերին

Օգոստոսի 26-ից 30-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 26-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: ԱԻՆ-ց հաղորդում են, որ թրկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն:

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 28-29-ը կբարձրանա 2-3 աստիճանով:

 Երևան քաղաքում`

Սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի օգոստոսի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`           39.70C (1966 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`               13.80C (1988 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`           26.60C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.


Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

Մեկնաբանություններ