Եվրամիությունը բարեփոխում է ԱՀԿ-ն

 Այս տարվա սեպտեմբերին Բրյուսելում բանակցություններ տեղի կունենան՝ Եվրամիության ներկայացուցչի, ԱՄՆ Առևտրի նախարարի և Ճապոնիայի Առևտրի նախարարի մասնակցությամբ։ Բանակցությունների ժամանակ կքննարկվի միջազգային առևտրի ներկայիս իրավիճակը՝ ԱՄՆ-ի և Չինաստանի «առևտրային պատերազմի» ֆոնին։ Բանակցությունների ժամանակ Եվրամիությունը նաև նախագիծ կներկայացնի՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) բարեփոխելու վերաբերյալ։ Բարեփոխումների հիմնական նպատակն է՝ առևտրային բանակցություններն ավելի ճկուն դարձնել, առևտրային վեճերի կարգավորման թափանցիկ համակարգ ստեղծել, ինչպես նաև՝ կրճատել կազմակերպության ծախսերը։ Եվրամիությունը կարծում է, որ ԱՀԿ որոշումների Բողոքարկման մարմինը շուտով կդադարեցնի իր աշխատանքը՝ դատավորների խորհրդի փոքր կազմի պատճառով։

ԱՀԿ Վերաքննիչ մարմնի գործունեությունը բազմիցս քննադատության է արժանացել ԱՄՆ իշխանությունների կողմից։ 2017 թվականի օգստոսին ԱՄՆ-ն արգելել է իր թեկնածուներին անդամակցել ԱՀԿ Վերաքննիչ մարմնի կազմին։ Ավելի վաղ, ԱՀԿ Առևտրի հարցերով հանձնակատարը հայտարարել է, որ մինչև 2018 թվականի հոկտեմբեր ամիսը ԱՀԿ Վերաքննիչ մարմնի կազմում կմնա միայն 3 դատավոր՝ ԱՄՆ-ի դիրքորոշման պատճառով։

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 5-ին Եվրոպական հանձնաժողովը փաստաթուղթ է ուղարկել Առևտրային քաղաքականության վարչություն, որի մեջ ներկայացված է ԱՀԿ կառուցվածքի և սկզբունքների բարեփոխման ծրագիրը։

Մեկնաբանություններ