2014 թվականի հոկտեմբերի 6-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլ Մույժնիեքսին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Ծառայության պետ Վ.Շահինյանը, ողջունելով հյուրերին և կարևորելով ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ համագործակցությունը՝ ամփոփ ներկայացրել է իրավապահ այլ մարմինների համակարգում կառույցի դերն ու առանձնահատկությունները, Ծառայության իրավասությանը հանձնված հատկապես խոշտանգումների վերաբերյալ քրեական գործերով նախաքննության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կատարած աշխատանքների ցուցանիշները, վիճակագրական տվյալները:
Հանդիպման ավարտին հանձնակատար Նիլ Մույժնիեքսը դրական է գնահատել Ծառայության որդեգրած մարտավարությունը, գոհունակություն հայտնել համագործակցության ձևավորված ավանդույթները պահպանելու կապակցությամբ՝ կարևորելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հետագայում նույնպես ջանքերի համախմբման անհրաժեշտությունը: