«ԵԼՔ» խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետւթյան սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «ԵԼՔ» խմբակցությունը 2018թ․ ապրիլի 25-ին գումարված խմբակցության նիստում

ո ր ո շ ե ց

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում թեկնածու առաջադրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Նիկոլ Վովայի Փաշինյանին։

 

«ԵԼՔ» խմբակցության պատգամավորներ՝

 

ՓԱՇԻՆՅԱՆ ՆԻԿՈԼ ՎՈՎԱՅԻ 098
ԳՈՐԳԻՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՍԱՄՎԵԼԻ 096
ԶԵՅՆԱԼՅԱՆ ԱՐՏԱԿ ՀԱՅԿԱԶԻ  093
ԹԱՆԴԻԼՅԱՆ ՄԱՆԵ ՎԱՆՅԱՅԻ  095
ՄԱՐՈւՔՅԱՆ ԷԴՄՈՆ ՀՐԱՉԻԿԻ  090
ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐԱՐԱՏ ՍԱՄՎԵԼԻ  097
ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՍԱՍՈւՆ ՄԵԽԱԿԻ  092
ՆԱԶԱՐՅԱՆ ԼԵՆԱ ՌԱՖԱՅԵԼԻ  094