Գագիկ Ծառուկյանը կսատարի Նիկոլ Փաշինյանին

Քիչ առաջ Գագիկ Ծառուկյանը «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ հայտնեց, որ ինքը չի պատրաստվում առաջադրել իր թեկնածությունը վարչապետի պաշտոնում: Գագիկ Ծառուկյանը նշեց, որ սատարելու է ժողովրդի կողմից առաջադրված թեկնածուին, որը հանդիսանում է Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ամբողջ թիմով, մեկ մարդու պես՝ ձայնը տալու ենք ժողովրդի ներկայացրած թեկնածուին»,- հայտնեց նա:
Վերջինս դրական գնահատեց ժողովրդի պայքարը՝ հայտնելով, որ սա ժողովրդի հաղթանակն է. «Սա ոչ թե մեկ-երկու տարվա հարց էր, այլ ժողովրդի մեջ կուտակված հարց էր և ՀՀԿ-ի ոչ ճիշտ պահվածքն էր ժողովրդի հանդեպ»:

Մեկնաբանություններ