Վարչական Իրավախաղտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի Հոդված 154-ը սահմանում է, որ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը (բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան) պատժվում է տուգանքով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա բնակելի տուն ինքնակամ կառուցելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը տուգանվում է նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
Սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը շարունակելը սույն հոդվածի առաջին մասով նախատեսված կարգով տուգանք նշանակելուց հետո, ապա պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկի չափով: