Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստվայրում տեղի ունեցավ «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատավարությունը, որի ժամանակ Արեգ Կյուրեղյանն ազատ արձակվեց:
Նիստի ընթացքում, Արեգ Կյուրեղյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությամբ հանդես եկավ վերջինիս պաշտպան Մուշեղ Շուշանյանը, իսկ դատավոր Մեսրոպ Մակյանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո որոշեց բավարարել այն։
Նշենք, որ Արեգ Կյուրեղյանի համար երաշխավորագիր էին ներկայացրել ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Հրաչյա Հակոբյանն ու Լենա Նազարյանը: