Առևտրի համաշխարհային կազմակերպության  կայացրած որոշումներն այլևս չեն բողոքարկվելու    

Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կայացրած որոշումների Բողոքարկման մարմինը պատրաստվում է դադարեցնել իր աշխատանքը մինչև 2018 թվականի ավարտը։ Այս կապակցությամբ իր անհանգստությունն է հայտնել Առևտրի համաշխարհային կազմակերպության Առևտրի հարցերով հանձնակատարը։ Օրեր առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նա նշել է, որ նման որոշումը պայմանավորված է ԱՀԿ-ում դատական համակարգի խնդիրների առկայությամբ և դատավորների խորհրդի փոքր կազմի պատճառով։

«Դա ճիշտ է։ Մինչև ընթացիկ տարվա ավարտը ԱՀԿ-ում կարող է դատավորների թվի պակաս գրանցվել։ Այդ դեպքում, մենք ստիպված կլինենք հայտարարել, որ ԱՀԿ-ի կայացրած որոշումներն այլևս ենթակա չեն բողոքարկման։ Դա նշանակում է, որ ԱՀԿ-ում Վերաքննիչ մարմին չի գործելու, և դա չափազանց լուրջ խնդիր է»,-պարզաբանել է ԱՀԿ Առևտրի հարցերով հանձնակատարը։ Նա նաև հիշեցրել է, որ ԱՀԿ Վերաքննիչ մարմնի գործունեությունը բազմիցս քննադատության է արժանացել ԱՄՆ իշխանությունների կողմից։ Հանձնակատարի խոսքերով՝ ներկա դրությամբ Եվրահանձնաժողովը Վաշինգտոնի հետ քննարկում է խնդրի կարգավորման բոլոր հնարավոր տարբերակները։

Մեկնաբանություններ