Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հայտարարել է Չինաստանում սահմանափակ, բայց նաև վերականգնման հուսադրող նախանշանների մասին։ Չինաստանն առաջին երկիրն է, որը տուժել է COVID-19 պանդեմիայի պատճառով։ Սակայն, ԱՄՀ-ն չի բացառել նաև պանդեմիայի վերականգնումը Չինաստանում և այլ երկրներում։
ԱՄՀ-ի առաջատար տնտեսագետները հայտարարել են, որ նոր կորոնավիրուսով պայմանավորված պանդեմիան մղել է աշխարհը դեպի անկման, որն ավելի ծանր կլինի, քան համաշխարհային ֆինանսական ճգնաժամը։ Նրանք կոչ են արել երկրներին գլոբալ, համակարգված պատասխան միջոցներ ձեռնարկել առողջապահության և տնտեսական քաղաքականության ոլորտում։
«Տնտեսական վնասն աճում է բոլոր երկրներում՝ պայմանավորված նոր վարակվածների կտրուկ աճի հետևանքով»,- հայտնել են ԱՄՀ-ի փորձագետները։