ՃՏՊ-ներ հանրապետությունում

Հունվարի 14-ին, ժամը 20.30-ին, Երևանի Մաշտոցի պողողոտայի և Արգիշտիի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հունվարի 15-ին վարորդները ևս մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 15-ին, ժամը 10.35-ին, Երևանի Չեխովի և Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ՎԱԶ-2172» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունավրի 15-ին, ժամը 19.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տ.Մեծի պողոտայի թիվ 44 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 15-ին, ժամը 22.00-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արցախի և Արին-Բերդի փողոցների խաչմերուկում բախվել է կայանված «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենային:
«Նիսան»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 15-ին, ժամը 14.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սուրենավան գյուղի միջհամայնքային ճանապարհին վրաերթի է ենթարկել 22-ամյա և 32-ամյա երկու քաղաքացուհու և իր ավտոմեքենայով տեղափոխել է նրանց հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 15-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Գյումրիում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Շիրակ» օդանավակայան տանող ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենային, որը, առաջ ընթանալով, հարվածել վարորդին, ով մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 16-ին, ժամը 00.50-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Արթիկ քաղաքի Գ.Նժդեհի փողոցի թիվ 14 հասցեի դիմաց բախվել է ցանկապատին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: