Արթուր Մովսիսյանն ունի առողջական խնդրիներ, և նրան անհրաժեշտ է բուժօգնություն. փաստաբան

Ժիրայր Սեֆիլյանի գործի անջատված մասով անցնող Արթուր Մովսիսյանը տևական ժամանակ է, որ ուժգին ցավեր ունի, և նրան անհրաժեշտ է բուժօգնություն: Այս մասին մեզ հետ զրույցի ժամանակ հայտնեց վերջինիս շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը:

«Արթուր Մովիսյանը երկար ժամանակ է, որ ունի ճողվածք: Սկզբնական շրջանում այդ ճողվածքը նրան չէր անհանգստացնում, սակայն  գնալով բավականին մեծացել է: Նա բանավոր դիմել էր քրեակտարողական հիմնարկին՝ բուժօգնություն ստանալու համար, և իրեն պատասխանել են, որ կօգնեն, սակայն  նրան առաջարկում են միայն ցավազրկող դեղամիջոցներ, որը ընդամենը ժամանակավոր լուծում է»,- ասաց նա:

Փաստաբանի խոսքերով՝ տեսնելով, որ խոստումներից զատ այլ քայլեր չեն կատարվում ինքն անձամբ է դիմել քրեակատարաողական հիմնարկ, հետագայում նաև քրեակատարողական վարչություն և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, սակայն  դեռևս որևէ մեկից գրավոր պատասխան չի ստացել:

«Հանդիպել եմ նաև քրեակատարողական հիմնարկի բուժմասի պատասխանատուի հետ, որը ևս խոստացավ, որ բժիշկ կբերեն»,- ասաց նա:

Փաստաբանը նաև նշեց, որ երկար ժամանակ իրենք այս խնդրիը չէին բարձրաձայնում հույս ունենալով, որ ի վերջո այդ բուժզննումը կիրականացվի, սակայն երեկ Արութուր Մովսիյանի վիճակը վատացել է, և իրենք ստիպված են եղել բարձրաձայնել. «Ցավոք սրտի, մեզ մոտ քանի դեռ հանրային ճնշում չի լինում, լրատվամիջոցները չեն անդրադառնում այդ խնդրին՝ պաշտոնատար անձանցից շատերը գործ չեն անում: Մենք հույս ունենք, որ գոնե այս պայմաններում ուղղակի բժիշկ կայցելի և կզննի Արթուր Մովսիսյանին, որից հետո մենք կհասկանանք արդյո՞ք հրատապ վիրահատության անհրաժեշտություն կա, թե՞ ոչ: Մենք դա էլ չենք պատկերացնում»:

Արայիկ Պապիկյանի համոզմամբ Արթուր Մովսիսյանը հետապնդվում է Ժիրայր ՍԵֆիլյանին առաջադրված մեղադրանքի հետ կապված գործի շրջանակներում. «Չեմ բացառում, որ նաև այդ  փաստով  պայմանավորված նրան բուժօգնություն  չեն ցուցաբերում: Այդ հանգամանքը հատուկ չեմ շեշտադրում հուսալով, որ իշխանությունները նրան այդ նպատակով չի, որ հետապնդում են»:

Փաստաբանը նաև նշեց, որ քրեակատարողական հիմնարկները չունեն տարրական պայմաններ բուժօգնության համար՝  չկան մասնագետներ, դեղորայք և սարքավորումներ:

«Քրակատարողական հիմնարկների բուժմասի ամբողջ զինանոցը՝ ճնշում չափելու ապարատն է և ջերմաչափը»,- ասա նա:

Վերջում Արայիկ Պապիկյանը հայտնեց, որ այս պահին Արթուր Մովսիսյանը գտնվում է խցային պայմաններում և այդ մասին որևէ դժգոհություն չունի. «Նա որևէ խնդրի չունի խցային պայմանների վերաբերյալ և երբեք դժգոհություններ չի հայտնել»:

Հիշեցնենք, որ Արթուր Մովսիսյանը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով դատապարտվել է 3 տարվա ազատազրկման: Վերջինս մեղադրվում էր ռազմական նշանակության շենք-շինություններ զավթելու նպատակով, իր բնակարանում  հրազեն ու ռազմամթերք թաքցնելու, և դրանք  ժիրայր Սեֆիլյանի կողմից ստեղծված զինված խմբի մյուս անդամներին փոխանցելու մեջ: