Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 26-ից 27-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 7-ը։ 

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք։

Բացահայտվել է գողության 6, խարդախության 4, ապօրինի ծառահատման 3, անձի առևանգման 2, յուրացման, խուլիգանության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 և գողության 3 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 17 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: