Քուլան ընդդեմ Թուրքիայի

Դիմումատուն՝ Օնուր Բիլգե Քուլան, ազգությամբ թուրք է, ծնվել է 1954 թվականին և ապրում է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իրեն «խիստ նկատողություն» կարգապահական տույժ նշանակելու որոշման վերաբերյալ։

Դիմումատուն աշխատում է Թուրքիայի Անկարա քաղաքի համալսարաններից մեկում՝ որպես դասախոս։ Դիմումատուի նկատմամբ «խիստ նկատողություն» կարգապահական տույժ է նշանակվել՝ համալսարանի կողմից թույլտվության բացակայության պայմաններում նրա մշտական բնակության վայրից դուրս գտնվող քաղաքում կայացած հեռուստահաղորդմանը մասնակցելու համար։

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել  Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածի (մտքի, խղճի և կրոնի ազատություն) խախտում և 10-րդ հոդվածի (արտահայտվելու ազատություն) խախտում։ Վերջինս բողոքել է իր նկատմամաբ որպես պատիժ՝ կարգապահական տույժ նշանակելու որոշման արդարացիության մասին։

Այսպիսով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում։ Դիմումատուի հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Թուրքիան պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար Դիմումատուին վճարել 1․500 եվրո գումարի չափով փոխհատուցում, որը պետք է փոխարկվի պատասխանող պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։