Քննարկման է դրվել ՀՀ ոստիկանության կողմից առաջարկվող նախագիծը

Այսօր քննարկան է դրվել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու և Հայաստանի Հանրապետությունից ելքի մասին»ՀՀ օրենքի նախագծը, որը նախապատրաստվել է ՀՀ ոստիկանության կողմից:

Անհրաժեշտությունը. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու և Հայաստանի Հանրապետությունից ելքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը նախապատրաստելու անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 25-րդ(40-րդ փոփոխ.) հոդվածի, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերական խնդիրները հաստատելու մասին» թիվ 111-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 112-րդ կետի պահանջներից:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները. Ներկայումս օտարերկրացիների Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու և Հայաստանի Հանրապետությունից ելքի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են 2006 թվականի դեկտեմբերի 25-ի «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքով, իսկ ՀՀ քաղաքացիների համապատասխան հարաբերությունները օրենսդրական կարգավորում դեռևս չեն ստացել:

Կարգավորման նպատակը և բնույթը. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու և Հայաստանի Հանրապետությունից ելքի մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու և Հայաստանի Հանրապետությունից ելքի հետ կապված գործընթացների հստակ կարգավորումը:

  1. Ակնկալվող արդյունքը. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու և Հայաստանի Հանրապետությունից ելքի մասին» ՀՀ օրենքի նախագծով կկանոնակարգվեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու և Հայաստանի Հանրապետությունից ելքի հետ կապված հարաբերությունները, իրավակիրառ պրակտիկայում կնվազեն կամայականությունների դրսևորման դեպքերը, կլրացվեն ու կվերանան Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու և Հայաստանի Հանրապետությունից ելքի հետ կապված հարաբերություններում օրենսդրական բացերն ու հակասությունները:

Նախագծին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝ e-draft.am կայքում: